▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Pour toi Arménie» երգը հնչում է նորովի. ֆրանսիացի երեխաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Ազնավուրին և Հայաստանին

 

 

Ֆրանսիայում ձևավորված G5 (Gipsy Five) մանկական խումբը ներկայացրել է Շառլ Ազնավուրի Pour Toi Arménie («Քեզ համար, Հայաստան») երգի փոփոխված տարբերակը:

Երեխաներն այդ ձևով հարգել են մեծն շանսոնյեի հիշատակը, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել նրա պատմական հայրենիքին։

Նշվում է, որ երգի վաճառքից ստացված շահույթի մի մասը կփոխանցվի Ազնավուրի հիմնադրամին։

 

 

Հիշեցնենք, որ երգ, որը գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Գրվել է աղետից մի քանի օր անց։ Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը, խոսքի հեղինակն է Շառլ Ազնավուրը։

Առաջին անգամ կատարվել և ձայնասփռվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։ 1989 թվականին Փարիզում Ժորժ Կառվարենցը «Քեզ համար, Հայաստան» երգի երաժշտության համար արժանացել է «Ոսկե սուր» (Սաբղ դ'օր) մրցանակի։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին