▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Canal+. Ֆիլմ Հենրիխ Մխիթարյանի մասին

Ֆրանսիացի լրագրողնորը ֆիլմ են նկարահանում Հայաստանի հավաքականի և Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, տեղեկացնում է  Սպորտ.am-ը:  Հենրիխի մոր՝ Մարինա Թաշչյանի խոսքով ֆիլմը կփորձի ներկայացնել Մխիթարյանի անցած ճանապարհը.

- Ֆիլմի մի փոքր հատվածում նաև ես եմ նկարահանվել: Իսկ ընդհանուր նկարահանումներին մասնակցել են մարզչական շտաբի ներկայացուցիչները, ընկերները, խաղընկերները և մարդիկ, ովքեր ճանաչում են Մխիթարյանին: Առհասարակ՝ ֆիլմի հեղինակներին հետաքրքրում է Հենրիխի հետ կապված ամեն ինչ:

Վավերագրական ֆիլմը պատրաստ կլինի ապրիլի 6-ին և կցուցադրվի Canal+ հեռուստաալիքով: Քանի որ Հայաստանում այդ հեռուստաալիքը չի հեռարձակվում, հայ ֆուտբոլասերը հնարավորություն կունենա դիտելու ֆիլմը համացանցի օգնությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին