▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը հերքել է իր և Արևիկ Ուդումյանի սիրավեպի մասին ասեկոսեները

Վերջերս գաղտնի սիրավեպերի մասին հետաքրքրվող ընթերցողները esyes.am կայքին հայտնել էին, թե Արևիկ Ուդումյանն ու Հենրիխ Մխիթարյանն ընկերություն են անում և խնդրել պարզել մանրամասները: Կայքն էլ փորձել է պարզել լուրի իսկությունը` զրուցելով և՛ հաղորդավարուհու, և՛ ֆուտբոլիստի հետ:

Մենք լավ ընկերներ ենք, լավ ծանոթներ: Այդքանը: Հենրիխը շատ լավ մարդ է, շատ լավ ֆուտբոլիստ,- ասել է հաղորդավարուհին, ով  չի ցանկացել  նշել` եղե՞լ են դեպքեր, երբ ինքն ու Հենրիխը միասին ինչ-որ տեղ են գնացել, որոնք կարող էին խոսակցությունների առիթ հանդիսանալ:

- Դա ադեն շատ ենք մանրանում, ասել է Արևիկն, ում  փոխանցմամբ` նման խոսակցություններ նախկինում էլ է լսել, սակայն միշտ չէ, որ խոսակցություններն իրական հիմք են ունենում:

Այս մասին esyes.am-ը  զրուցել է  նաև Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, ով այժմ Ուկրաինայում է: Նման բան չկա»,- ասել է Հենրիխը, ով, ի տարբերություն, Արևիկի, նշել է, որ առաջին անգամ էլսում այս խոսակցությունների մասին:

Ֆուտբոլիստի փոխանցմամբ` նման խոսակցությունները որևէ հիմք չունեն:

Մենք զուտ ընկերական հարաբերություններ ունենք, իրար հետ շատ լավ ենք, սակայն մտերիմ չենք,- իր և Արևիկի հարաբերությունների մասին ասել է Հենրիխը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին