▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան 0:1 Մալթա. Ֆուտբոլիստների գնահատականները

Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլում կրեց 4-րդ անընդմեջ պարտությունը` այս անգամ Հանրապետական մարզադաշտում նվազագույն հաշվով զիջելով խմբի հետնապահ Մալթայի հավաքականին, որը մինչ այս հանդիպումը միավոր չէր վաստակել:

Footballcity.am-ը 10 բալանոց սանդղակով  գնահատել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին, իսկ ընդհանուր հավաքականին խաղը  գնահատվում է անբավարար:

Ռոման Բերեզովսկի 3,5- Բերեզովսկին ողջ հանդիպման ընթացքում անգործ էր և ընդամենը մեկ դրվագում պետք է փրկեր Հայաստանի հավաքականին, սակայն նա Միֆսուդի հարվածից հետո գնդակը ստիպված էր հանել սեփական դարպասից:

Տարոն Ոսկանյան 2,5- Երիտասարդ պաշտպանը հերթական անգամ ապացուցեց, որ չի համապատասխանում Հայաստանի հավաքականի մակարդակին: Հենց կենտրոնական պաշտպանների դիրքային կոպիտ սխալից հետո մալթացիների հարձակվողը հնարավորություն ստացավ մեն մենակ դուրս գալ դարպասապահի դեմ:

Ռոբերտ Արզումանյան 2,5- Արզումանյանը մի քանի տարի առաջ, երբ դեռ երիտասարդ էր, համարվում էր հավաքականի պաշտպանության հենասյունը, սակայն ժամանակի ընթացքում նրա խաղը կայուն կերպով անկում արձանագրեց, իսկ հիմա պաշտպանությունում նրա հետ հույսեր կապելն անհնար է:

Կամո Հովհաննիսյան 2,5- Սարգիս Հովսեփյանի կարիերան ավարտելուց հետո շարունակում է բաց մնալ աջ պաշտպանի գոտին: Իտալացիների հետ խաղում այդ պարտականությունները կատարում էր Վալերի Ալեքսանյանը, ով վատ տպավորություն չթողեց ահեղ մրցակցի հետ խաղում: Սակայն Մինասյանը ինչպես չեխերի հետ խաղին, այնպես էլ այս անգամ այդ դիրքում վստահեց Կամո Հովհաննիսյանին, ով նորից ձախողեց` ցուցադրելով անատամ խաղ:

Վալերի Ալեքսանյան 3- Ալեքսանյանը համեմատած հավաքականի մյուս պաշտպանների, ավելի հաջող հանդես եկավ, սակայն ընդհանուր առմամբ նրա խաղը նույնպես չստացվեց:

Կառլեն Մկրտչյան 2- Մկրտչյանը հավաքականում գրոհները սկսողն է և ծայրաստիճան մեծ էր խոտանը նրա կատարած փոխանցումներում: Մեր թիմի հենակետային կիսապաշտպանը Դոնեցկի Մետալուրգի կազմում  անկայուն  ելույթներ ունեցավ, որի հետևանքով էլ կիսապաշտպանը գտնվում է վատ մարզավիճակում:

Մարկոս Պիզելի 4- Ծագումով բրազիլացին հերթական անգամ խաղաց ամբողջ նվիրվածությամբ: Պիզելին վերջին մի քանի ամիսների ընթացքում դուրս էր մնացել Կուբանի հիմանական կազմից և խաղային պրակտիկայի պակասն իրեն զգացնել տվեց: Մարկոսն ակտիվ էր, սակայն խիստ ցածր էր նրա օգտակար գործողությունների գործակիցը:

Հենրիխ Մխիթարյան 1- Հայաստանի հավաքականի ընդգծված առաջատարը Շախտյորի կազմում 25 գոլով դառնալով Ուկրաինայի առաջնության գլխավոր ռմբարկու և ռեկորդակիր, թերևս այսքանով մրցաշրջանն ավարտված է համարել: Մալթայի դեմ խաղում Մխիթարյանը ձախողեց ոչ միայն  որպես առաջատար, այլ անգամ թիմի շարքային ֆուտբոլիստ համարվելով էլ նրա խաղը անբավարար է գնահատվում: Միայն խաղի վիճակագրական տվյալներից երևաց, որ նա խաղադաշտում է եղել: Հուսով ենք, որ Դանիայի ընտրանու հետ խաղում Մխիթարյանն այլ կեցվածքով կներկայանա հանդիպմանը:

Դավիթ Մանոյան 3- Մանոյանը չառանձնացավ իր թիմակիցներից և բոլորի հետ միասին նրա խաղը նույնպես անատամ էր: Փյունիկի ֆուտբոլիստը դեռևս պետք է շատ աշխատի` նախկին մարզավիճակին վերադառնալու համար:

Արազ Օզբիլիզ 4,5- Մինասյանի թիմի առանցքային ֆուտբոլիստներից Օզբիլիզն էլ այս խաղով ցույց տվեց, որ նույնպես լավագույն մարզավիճակում չի գտնվում: Մալթայի դեմ խաղում Հայաստանի հավաքականից սրություն էր հաղորդում միայն Կուբանի ֆուտբոլիստի գործողությունները և հյուրերի դարպասի ուղությամբ որոշակի լարվածությունն առավելապես կապված էր Օզբիլիզի գործողությունների հետ:

Էդգար Մանուչարյան 2- Մանուչարյանը մասնակցեց միայն առաջին խաղակեսին և այդ ընթացքում չկարողացավ ոչնչով անհանգստացնել մալթացիների պաշտպաներին և դարպասապահին:

Յուրա Մովսիսյան 4- Մոսկվայի Սպարտակի հարձակվողն, ով Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուն է և Հայաստանի հավաքականի հարձակման առաջատարը, հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից: Մովսիսյանը միայն երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկավ և որոշ չափով սրեց դաշտի տերերի հարձակողական գործողությունները, սակայն ավելին անել Յուրային չհաջողվեց:

Արթուր Սարկիսով 2,5- Սարկիսովը փոխարինման դուրս գալով անմիջապես կարող էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն չափազանց նպաստավոր դիրքից շեղ հարվածեց: Այդ դրվագից հետո Սարկիսովի գործողություններում էլ որեէ հետաքրիք դրվագ չի արձանագրվել:

Վարդան Մինասյան 0- Նախորդ շրջափուլում Հայաստանի հավաքականին նոր աստիճանի բարձրացնելուց հետո, Մինասյանն այս ընտրական փուլում հավաքականին նորից տապալեց և իջեցրեց իր մշտական վարկանիշայն դիրքին: Սակայն ներկայիս սերունդն անհամեմատ տաղանդավոր ֆուտբոլիստներով է համալրված և այդպիսի խաղացողներ ունեցող թիմն իրավունք չունի խմբում պայքարել վերջին հորիզոնականից խուսափելու համար:  Սովորաբար նման կարգի նվաստացուցիչ ձախողումից հետո բարձրակարգ մասնագետները հրաժարական են տալիս կամ նրանց հեռացնում են գլխավոր մարզչի պաշտոնից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին