▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանիա — Հայաստան. գնահատականներ

Երեկ Հայաստանի ազգային հավաքականը ընթացիկ խաղարկությունում առաջին անգամ իրեն բնորոշ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեց Դանիայի դեմ մրցավեճում և կարողացավ արտագնա մրցավեճում ոչնչացնել հզոր հավաքականին՝ 0-4:

Footballcity.am-ը գնահատել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ելույթները 10 բալանոց սանդղակով.

Ռոման Բերեզովսկի 7,5 Չնայած Դանիայի հավաքականի ճնշումը ահռելի էր, սակայն Բերեզովսկին հաճախակի չէր հայտնվում էպիկենտրոնում, իսկ դրվագներից մեկում Հայաստանի հավաքականի դարպասապահը գերազանց սեյվ կատարեց և փրկեց մեր ընտրանուն վերահաս գոլից: Այս հանդիպումը Բերեզովսկին կարող է դրական համարել, իսկ հաշիվն խոսում է այս գործոնի մասին:

Վալերի Ալեքսանյան 7,0 - Վալերի Ալեքսանյանը ամբողջությամբ կատարեց իր առջև դրված խնդիրները և աչքի ընկավ հուսալի խաղով: Պետք է ավելին բարձր գնահատել Ալեքսանյանին, որովհետև նա հանդես է գալիս ոչ այնքան հարազատ ձախ եզրային պաշտպանի գոտում:

Կամո Հովհաննիսյան 7,5 - Մի քանի դրվագներում Կամոն ցուցադրեց, թե ինչ է նշանակում բնատուր արագությունը և երեխայի նման շրջանցեց Դանիայի ընտրանու պաշտպաններին: Կամոյին պակասում է վերջին փոխանցման դիպուկություն, սակայն նա բավականաչափ ժամանակ ունի շտկելու այն: Այսօր Կամոն ապացուցեց, որ Մալթայի դեմ անհաջող հանդիպումն ուղղակի պատահականություն էր:

Ռոբերտ Արզումանյան 7,5 Արզումանյանը դրվագներից մեկում վրիպեց, սակայն ի ուրախություն մեր երկրպագուների ամեն ինչ լավ ավարտվեց; Վստահ և ամենակարևորը գրագետ խաղ պաշտպանությունում, որը ապահովեց հաղթական արդյունք, այն էլ առանց բաց թողած գնդակի:

Վարազդատ Հարոյան 8,0 - Վարդան Մինասյանը չսխալվեց վստահելով Վարազդատ Հարոյանին: Նա ապացուցեց, որ կարող է մրցակցել Ռոբերտ արզումանյանի և Հրայր Մկոյանի հետ մեկնարկային կազմում հայտնվելու պայքարում: Գրագետ և վստահ խաղ երկրորդ հարկում, իսկ դրվագներից մեկում Հարոյանը փրկեց Հաայստանի հավաքականին 100%-անոց գոլից:

Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան 7,5 - Բոլորս Կառլենից սպասում էինք բարձրակարգ հանդիպումներ և վերջապես Կառլենը ցուցադրեց իր բարձր կարգը: Նա և Արթուր Եդիգարյանը ցեմենտեցին մեր կիսապաշտպանության կենտրոնը՝չթողնելով դանիացիներին ամբողջությամբ տիրել գնդակին: Արթուրը գերազանց էր մենապայքարներում, իսկ Կառլենը կարողանում էր սկսել թիմի գրոհները, որն հաղթանակի ամենակարևոր հանգամանքն է:

Գևորգ Ղազարյան 7,0 - Միգուցե Մալթայի խաղին պակասում էր Գևորգ Ղազարյանը: Գևորգն հերթական անգամ ապացուցեց, որ հավաքականի կիսապաշտպանության ձախ եզրը ապահով ձեռքերում է: Բավականի հաջող գործեց պաշտպանությունում և կարող էր նաև գոլի հեղինակ դառնալ, եթե դարպասապահին չօգներ դարպասաձողը:

Արաս Օզբիլիզ 8,0 - Հերթական հիասքանչ հանդիպումը Արաս Օզբիլիզի կատարմամբ: Գերազանց դրիբլինգը, հիանալի ճկունութթյունը և խաղը զգալու կարողությունը  օգնեց Հաայսստանի հավաքականին, իսկ նրա կատարողական վարպետությունը անխոս լավագույններից է: Արաս Օզբիլիզն ցույց տվեց, որ արժանիորեն համարվում է Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը:

Հենրիխ Մխիթարյան 8,5 - Բավականին անհաջող հանդիպումներից հետո Հենրիխն պարտավոր էր երկրպագուևներին և ամբողջ հայ ազգին ապացուցել և  նա դա արեց 100%-ով: Այն աշխատանքը, որ նա կատարում է խաղադաշտում անկրկնելի օգուտ է յուրաքանչյուր թիմի համար, իսկ այսօր աշխատանքին գումարվեց նաև առաջատարին բնորոշ բոլոր հատկությունները, խաղն իր վրա վերցնելու կարողությունը և ճեղքումները: Հենրիխի գոլն այս մրցավեճի գլխավոր զարդն էր:

Յուրա Մովսիսյան 9,0 - Յուրա Մովսիսյանը անկրկնելի էր: Նա դարձել էր մրցակցի պաշտպանների սարսափը: Յուրան այնպիսի հեշտությամբ էր շրջանցում Սիմոն Կյաերին, կարծես թե նրա դեմ հանդես էին գալիս առաջին լիգայի ֆուտբոլիստներ: Արագությունը, աշխատասիրությունը և խաղին նվիրումը այսօր առավել քան ակնհայտ էր Յուրայի մոտ:

Footballcity.am-ը այս մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ համարում է Յուրա Մովսիսյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին