▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը սպառնում է հեռանալ պրոֆեսիոնալ ռինգից

Արթուր Աբրահամը պատրաստ է հեռանալ պրոֆեսիոնալ ռինգից, եթե իր իրավաբաններին չհաջողվի առաջիկա մենամարտի պարգեւավճարի շուրջ համաձայնության գալ Sauerland Event պրոմոութերական ընկերության հետ, հաղորդում է  «ՓԱՍՏԻՆՖՈ» -ն՝ հղում անելով  Boxingscene-ին:

Նախապես հայտարարվել էր, որ օգոստոսին Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը, որը հանդես է գալիս գերմիջին քաշային կարգում, պետք է մենամարտի նամիբիացի Վիլբերֆորս Շիհեպոյի հետ: Սակայն Աբրահամը դժգոհ է այն գումարի չափից, որն իրեն առաջարկում է գերմանական թիմը:

«Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում չեմ պատրաստվում ռինգ դուրս գալ ոչ օգոստոսի 24-ին, ոչ էլ դրանից հետո: Կդիմեմ նույնիսկ ծայրահեղ քայլի՝ կավարտեմ կարիերաս: Մարզիկների հետ չի կարելի այդպես անարդար վարվել»,-հայտարարել է Աբրահամը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին