▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դենիս Թումասյան. Նպատակս Հայաստանի հավաքականում խաղալն է

Եկատերինբուրգի Ուրալ ակումբի ավագ, հայազգի Դենիս Թումասյանը   բացառիկ հարցազրույց է տվել Footballcity.am-ին: Նա պատասխանել է բոլորին հուզող գլխավոր հարցին` ինչու նա չի ընդգրկվում Հայաստանի ազգային հավաքական, արդյոք ֆուտբոլիստը խնդիր ունի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ , ով է խոչընդոտում նրան խաղադաշտ մտնել ազգային հավաքականի համազգեստով: Որն է Դենիսի գլխավոր նպատակն ու երազանքը: Մենք նրա հետ խոսել ենք նաև Ուրալ ակումբի առջև դրված խնդիրների, Հայաստանի ազգային հավաքականում խաղալու ցանկության և հավանականության մասին:

-Դենիս, ի՞նչ խնդիր է դրված Ուրալի առջև:
-Նախորդ մրցաշրջանում մենք լուծեցինք մեր առջև դրված կարևոր խնդիրը, իսկ այժմ ցանկանում ենք որքան հնարավոր է բարձր դիրք զբաղեցնել:

՞րն է ձեր հիմնական նպատակը:
-Ունեմ մեկ նպատակ. շատ եմ ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ Ձեզ չեն հրավիրում ազգային հավաքական: Կոնֆլիկտ ունե՞ք ՀՖՖ նախաահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, չկա ոչ մի կոնֆլիկտ և անհամաձայնություն:

-Վարդան Մինասյանը երբևէ կապ հաստատել է Ձե՞զ հետ: Հավաքականում խաղալու առաջարկ եղե՞լ է:
-Այո, ես նրան ասացի, որ ակումբի քաղաքականությունից ելնելով՝ չեմ կարող հավաքական ժամանել, քանի որ կհամարվեի լեգիոներ: Այն ժամանակ լեգիոներների առավելագույն թիվը 5-ն էր: Իմ մերժելու պատճառը միմիայն դա էր, իսկ հիմա թույլատրվում է 7 լեգիոներ, և ես կարող եմ հավաքական մտնել, եթե, իհարկե, հրավեր ստանամ:

 

Մանրամասներն այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին