▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անունս չեմ փոխի, գոլեր կխփեմ և բոլորը կհիշեն իմ հայկական ազգանունը

panorama.am-ը, հղում անելով «Սովետսկի սպորտ»-ին, գրում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի պատրաստվում փոխել իր անունն ու ազգանունը: Հայտնի է, որ հայ ֆուտբոլիստի ազգանունը դժվարությամբ են արտասանում գերմանացի լրագրողները, մեկնաբաններն ու փորձագետները:

«Ես եկել եմ օտար երկիր և հարգում եմ նրա օրենքներն ու ավանդույթները, սակայն ուզում եմ, որ հարգեն նաև իմ սերը հայրենիքիս ու ծագմանս նկատմամբ: Ես մականուն չեմ ընտրի և ոչինչ չեմ փոխի: Գոլեր կխփեմ, այդ ժամանակ բոլորը կհիշեն իմ ազգանունը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել  «Սովետսկի սպորտը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին