▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Մինասյան. «Հանդերձարանում միայն շնորհակալություն հայտնեցի տղաներին»

 

ԱԱ-2014թ ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը զրուցեց լրագրողների հետ:

«Կառլենը և Սարկիսովը փոխարինվեցին վնասվածքի պատճառով:

Հանդերձարանում տղաներին շնորհակալություն հայտնեցի: Այսօր նրանք իսկական բնավորություն ցուցադրեցին: Ամեն թիմ խաղում է այնքան, որքան մրցակիցն է թույլ տալիս: Գոհ եմ թիմի կատարած աշխատանքից, նրանց նվիրվածությունից:

Սա այն խաղն է, որի համար կարող եմ միայն շնորհակալություն հայտնել:

Առաջին խաղակեսի վերջնամասը և երկրորդ խաղակեսը ավելի լավ ստացվեց: Մենք խաղացինք այն ձևով, ինչպես սովոր էինք: Տղաների վնասվածքը այնքան էլ լուրջ չէ: Այս խաղից հետո կենտրոնանալու ենք Բուլղարիայի խաղի վրա»,-ասաց Վարդան Մինասյանը:

 

Աղբյուրը` Sport.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին