▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա հայուհի է. Արթուր Աբրահամի սիրտն ազատ չէ

«Ես հաճախ մենամարտերից հետո սիրում եմ գալ Հայաստան, որովհետև այստեղ եմ ես լիարժեք հանգստանում, շփվում ընկերներիս հետ: Այս անգամ Հայաստան Մասիսում կառուցած մեր եկեղեցի այցելելու և դրա շուրջ կազմակերպվող ծառատունկին մասնակցելու համար նաև»,- Asekose.am -ի հետ զրույցում ասել է  պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

Արթուր Աբրահամը անդրադառնալով հատկապես նրա երկրպագուհիներին հուզող հարցին, թե արդյոք  ունի ընտրյալ և երբ է պատրաստվում ամուսնանալ, ասաց.

«Ես ընկերուհի ունեմ, սակայն առայժմ չեմ հայտնի հանրությանը նրա անունը: Նա խելացի համեստ անձնավորություն է , ով գնահատում է մարդկային արժեքները, հարգում է իմ ծնողներին: Նա հայուհի է : Առայժմ ավել ոչինչ չեմ ասի նրա մասին, մեր ամուսնության և նրան հանրությանը կներկայացնեմ  հետագայում»:

Առաջիկայում Asekose.am-ը կներկայացնի Արթուր Աբրահամի հետ հարցազրույցն ամբողջական «Բաձարձակ արժեք» հաղորդման շրջանակներում:

Նանե Բագրատունի 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին