▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլոպը լույս տվեց Մխիթարյանի մարող աստղին

Ռեալ Մադրիդ և Յուրգեն Կլոպպ. Այժմ կասեք ի՞նչ կապ ունեն այս երկու երևույթները:

Ամեն ինչ իր հերթականությամբ. . .

Նախորդ տարվա վերջին և այս տարվա սկզբին Բորուսսիայի 10 համար հասկացողությունը կարելի է ասել բացակայում էր խաղադաշտում:Հենրիխ Մխիթարյանը պարբերաբար արժանանում էր խաղի վատագույն ֆուտբոլիստի գնահատականին:Դա մեծ երջանկություն էր պարգևում ֆուտբոլիստի խաղը ՝ իր տրանսֆերային արժեքով գնահատող ֆուտբոլային «մասնագետներին»:

Սակայն ի վերջո պետք է փակվեր չարախոսների բերանները:Թվում էր ՝ թե Մադրիդի Ռեալի դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի ՝ 1/4 եզրափակչի երկու հանդիպումները հրաշալի հնարավորություն են դա իրագործելու համար:Սակայն. . .

Սակայն Մադրիդում Բորուսսիան ձախողվեց ՝ պարտվելով 3-0 հաշվով:Մխիթարյանը Սանտիագո Բերնաբեոյում երկու իրական հնարավորություն կորցրեց:Դորտմունդում տեսանք ամբողջովին կերպարանափոխված Բորուսսիա:Եվ կրկին Հենրիխ Մխիթարյան. . . Հայ ֆուտբոլիստը 2-0 հաշվի ժամանակ կարող էր հրաշքի ականատես դարձնել Սիգնալ Իդունա Պարկում հավաքված երկրպագուներին,ս ակայն վրիպեց:

Վրիպեց և գլխիկոր թողեց խաղադաշտը:Սակայն Յուրգեն Կլոպպը. . . Մարզիչ, ում համար արժե խաղադաշտում ներդնել ողջ ուժերը:Գերմանացին արժանի է:

Կլոպպը սփոփեց Մխիթարյանին: «Հենրիխի հետ երկար խոսակցություն ունեցա:Նա սկսեց տխուր,սակայն ավարտեց ժպիտով»,-հայտարարեց գերմանացի մասնագետը:

Մադրիդի Ռեալի դեմ հանդիպումները մեծ փորձություն էին հայ ֆուտբոլիստի համար:Այդ խաղերը հնարավորություն տվեցին Հենրիխին հասկանալ, թե ինչ է հիասթափությունը և դրան անմիջապես հետևող ֆանտաստիկ ֆուտբոլը:

Ահա թե որտեղ է երևում մարզչի դերը:Մխիթարյանը վերջին 3 խաղերում ուղղակի կատարյալ է կատարում իր աշխատանքը:Մյունխենում Հենոյի գոլը սկիզբ դրեց Բավարիայի ջախջախմանը:Դրան հետևեց Վոլֆսբուրգի դեմ կայացած գավաթային հանդիպումը,որտեղ կրկին Մխիթարյանի գոլը օգնեց Բորուսսիային եզրափակչում ՝ Բերլինում սպասել մյունխենյան մեքենային:

Այսօր Հենոն աչքի ընկավ գոլային փոխանցմամբ ,որից հետո Լևանդովսկու խփած գնդակը օգնեց Բորուսսիային 4-2 հաշվով հաղթանակ տանել Մայնցի նկատմամբ:

Թվում  է ՝ այդ չարաբաստիկ ճնշումը վերացել է Բորուսսիայի 10 համարի վրայից:Հույս հայտնենք,որ այս մրցաշրջանի մնացած խաղերում հայկական մամուլը հեղեղված կլինի Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղի մասին վկայող նյութերով. . .

 Footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին