▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել

Armsport.am-ը գրել է.  Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվում է պատանեկան Օլիմպիադան, որտեղ այսօր Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը:

77 կգ ծանրորդների պայքարում հիանալի ելույթ ունեցավ Հակոբ Մկրտչյանը, ով երկամարտի 319կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալը:

Հայաստանի համար սա երկրորդ մեդալն էր Նանջինգում: Երեկ արծաթե մեդալի էր արժանացել հրաձիգ Հրաչիկ Բաբայանը:

Ավելացնենք, որ պատանեկան Օլիմպիադաների պատմության ընթացքում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին