▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լատվիա-Հայաստան. երկրպագուների համատեղ դիտում Թումոյում

Սկսվում է նոր մրցաշրջանը ինչպես Ազգային հավաքականի, այնպես էլ երկրպագուների համար:Սեպտեմբերի 3-ին, ժամը 21:45-ին, «Սկոնտո» մարզադաշտում կկայանա Լատվիա - Հայաստան ընկերական հանդիպումը, իսկ սեպտեմբերի 7-ին կմեկնարկի Եվրո 2016-ի ընտրական փուլը, և այդ օրը մեր հավաքականը արտագնա խաղում կխաղա Դանիայի դեմ:

«Առաջին հայկական ճակատ»-ը` FAF-ը, կազմակերպում է Լատվիա - Հայաստան հանդիպման երկրպագուների համատեղ դիտում` «FAN-ZONE»` Թումոյի (Թումանյանի) այգում` ֆուտբոլի դաշտի հարևանությամբ: 

Համատեղ դիտման ընթացքում կլինեն բոլոր ֆուտբոլային ատրիբուտները` դրոշներ, թմբուկներ և այլն, կստեղծվի թեժ երկրպագման իրական միջավայր: Հավաքականին աջակցենք և մեր դրական լիցքերը հաղորդենք Երևանից: Սկիզբը`սեպտեմբերի 3-ին, ժամը 21:00-ին:

Դանիայի դեմ խաղի «FAN-ZONE»-ի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

«Առաջին հայկական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջից

 

Հիշեցնենք, որ  Լատվիա - Հայաստան ընկերական հանդիպումը  կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին