▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրցակիցներիս կծել եմ, սիմուլյացիայի դիմել, բայց ինձ ռասիզմի մեջ մի մեղադրեք. Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ այլեւս մարզական պահվածքի հետ կապված սխալներ թույլ չի տա: Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը նաեւ նշել է, որ ռասիզմի վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են:

Բանն այն է, որ Սուարեսը 2011 թվականին ստացել էր 8-խաղյա որակազրկում ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրային ռասիստական վիրավորանք հասցնելու համար:

-Ամեն ինչ անցյալում է: Այժմ ճիշտ ճանապարհին եմ, ինձ աջակցում են լավ մարդիկ: Յուրաքանչյուրն իրեն պաշտպանելու ձեւն ունի: Իմ դեպքում դա նման կերպ է արտահայտվում: Որոշ ֆուտբոլիստներ վրեժ են լուծում՝ կոտրելով մրցակիցների ոտքերը կամ քիթը:

 The Guardian-ը, մեջբերելով ֆուտբոլիստի խոսքերը, գրել է. Հասկանում եմ, որ կծելով եւ սիմուլյացիայի դիմելով, սխալ էի: Սակայն ռասիզմի մեջ ինձ մեղադրել են առանց փաստարկների: Կային բազմաթիվ տեսախցիկներ, սակայն ոչ մի արձանագրություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին