▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րտեղ եք, հայկական ակումբային ֆուտբոլի ջատագովներ

Ուրեմն, սկսեմ սկզբից: Երբ որ հարցազրույց էի տվել sports.ru կայքին, որտեղ նշել էի, որ պարզապես անհնար է կշեռքի նժաներին դնել եւ համեմատել Բելառուսի եւ Հայաստանի առաջնությունները, շատ մարդ ինձնից նեղացավ, ընդհուպ անկհայտ դժգոհությունների հասավ գործը: Դրանից հետո հարցազրույց տվեցի ղազախական կայքին՝ Կայրաթ-Ալաշկերտ դիմակայության հետ կապված, որտեղ եւս նշեցի, որ Հայաստանի եւ Ղազախստանի առաջնությունները չի կարելի համեմատել, քանի որ ղազախական առաջնությունն ավելի ուժեղ է: Այս դեպքում եւս, էլ նեղվել, էլ չհամաձայնել, էլ չխոսել հետս... պատճառաբանությունը՝ ես չեմ հասկանում ֆուտբոլից եւ հայկական ֆուտբոլի լավը չեմ ուզում: Իսկ հիմա ո՞ւր են նեղացողները! Ղազախստանի  Աստանան եւ Բլառուսի ԲԱՏԷ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում են! Ո՞րտեղ եք, հայկական ակումբային ֆուտբոլի ջատագովներ! Մեծ-մեծ խոսալով եւ ստից հայրենասեր ձեւանալով եւ ոմանց քծնվելով առաջ չեք գնա ոչ միայն դուք, այլեւ դրանով առաջ չեք տանի հայկական ակումբային ֆուտբոլը: Դրա փոխարեն, բոլորս հույս ունենանք, որ գոնե հաջորդ մրցաշրջանում էլ բախտը մեզ կժպտա... Վերջի տողը ֆանտաստիկա սիրողների համար գրեցի..

Մենուա Մեհրաբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին