▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Հովսեփյան. «Այնքան ժամանակ ինչ ես կլինեմ մարզիչ, այդ ֆուտբոլիստները չեն լինի մարզադաշտում»

ԵՎՐՈ-2016 Սերբիա-Հայաստան հանդիպումից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հետխաղայաին մամուլի ասուլիսը

 

Խաղի մասին

 

Մեկնարկեցին լավ, ունեինք սուր պահեր, բայց կրկին պաշտպանությունում անփույտ խաղացինք: Չկարողացան եզրային պաշտպանները փակել եզրերից կատարվող թե փոխանցումները, թե վնասազերծել փոխանցումների արդյունքում ստեղծված վտանգավոր գրոհները, դրա համար էլ պարտվեցինք: Խաղում էինք դրվագներով, ինչը անթույլատրելի է: Պետք է ամբողջ 90 րոպե խաղալ, այլ ոչ թե դրվագներով, դրա համար էլ պատժվեցինք:

Խաղը չստացվեց, որովհետև ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունն է տարբեր, մեկը ավելի լավ է պատրաստ, մեկը ավելի վատ, դրա համար էլ մեկը մյուսի տեղը վազելով էլ ավելի էին հոգնում: Այդ պատճառով խաղավերջում մի քանի ֆուտբոլիստներ մկանային խնդիրներ ունեցան և դա խոսում է այն մասին, որ ֆուտբոլիստները լիովին պատրաստ չեն այդպիսի բարձր մակարդակի խաղերի:

 

Կլինեն արդյոք փոփոխություններ Դանիայի հետ հանդիպմանը

 

Իհարկե կլինեն փոփոխություններ, որովհետև կան ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածք ստացան, կան ֆուտբոլիստներ որոնց խաղով ես բավարարված չեմ: Այդ պատճառով եթե կլինեն ֆուտբոլիստներ ովքեր կկարողանան իրենց լավ դրսևորել, ավելի որակյալ խաղ ցուցադրել, ապա մրցակացություն կառաջանա հիմնական կազմի տղաների հետ:

 

Կարող եք մանրամասն ասել թե ինչպիսի վնասվածքներ են ստացել

 

Մկանային վնասվածքներ են: Այս պահին չեմ կաորղ ասել թե որքան լուրջ են վնասվածքները: Հայաստան հասնելուն պես կանցնեն բուժզննում և պարզ կլինի ինչքանով են լուրջ:

 

Մեր հավաքականը վերջին 17 խաղում չի կարողանում անառիկ պահել սեփական դարպասը: Ինչով է դա պայմանավորված

 

Չեի ցանկանա ասել թե նախկինում ինչն էր պատճառը, այլ պատասխանեմ իմ պաշտոնվարության օրոք անցկացված խաղերի մասին: Երեք գոլ բաց թողեցին Պորտուգալիայից՝ մանկական սխալների պատճառով և այսօր էլ երկուսը: Երևի թե կարգապահության խնդիր կա, կրկին ասեմ, որ եթե ֆուտբոլիստները չեն կատարում մարզչի հրահանգները, ապա այնքան ժամանակ ինչ ես կլինեմ հավաքականի մարզիչ, այդ ֆուտբոլիստները չեն լինի մարզադաշտում: Այնքան ժամանակ մինչև հասկանան, որ մարզչի հրահանգները պետք է կատարվեն, և միայն պաշտպանների մասին չէ խոսքը: Ընդհանուր պաշտպանության մասին է խոսքը, որովհետև միայն պաշտպաններին մեղադրելը սխալ է: Եթե մինչև պաշտպանական գծի խաղացողները սխալ է եղել և մեկ պաշտպանը հայտնվում երկու հակառակորդի դեմ, ապա պաշտպանին շատ դժվար է գնդակ խլել:

 

ՀՖՖ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին