▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բունդեսլիգայի ֆուտբոլիստների քվեարկությամբ` Մխիթարյանը լավագույնն է Գերմանիայում

Գերմանական Kicker հեղինակավոր պարբերականը հարցում է անցկացրել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների միջև որոշելու համար 2015/16 մրցաշրջանի Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստին (հարցման մեջ չեն ներառվում դարպասապահները):

Հարցմանը մասնակցել են 235 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ Բունդեսլիգայի ակումբներից: Ձայների մեծամասնությունը` 31,1 տոկոս, ստացել է Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպանՀենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն առաջ է անցել Մյունխենի «Բավարիայի» հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկուց (22,1%) ու Տոմաս Մյուլերից (13,6%), ինչպես նաև իր թիմակից Պյեռ-Էմերիկ Օբամեյանգից (13,2%), հաղորդում է Transfermarkt-ը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ:

 

Աղբյուրը՝ ArmFootball.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին