▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ

Շվեյցարիայի Բեռն քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնության անհատական գործիքների եզրափակիչը:

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 15.633 միավոր և հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:  Օղակների վարժությւոնում հաղթող է ճանաչվել հույն Պետրունիաս Էլեֆտերիոսը (15.866):

Հենացատկերի վարժությունում Դավթյանը հավաքելով 15.316 միավոր դարձավ Եվրոպայի արծաթե մեդալակիր: Այս ձևում լավագույն արդյունք` 15.399, գրանցեց Ուկրաինան ներկայացնող Օլեգ Վերնյաևը: 

Հիշեցնենք, որ  հավաքականի մյուս անդամներից Հարություն Մերդինյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալակիր:

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին