▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՄՅՈՒ»-ի երկրպագուների արձագանքը Մխիթարյանի բացակայությանը և նրանց կանխատեսումները

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն անչափ ուրախ են իրենց թիմի 2 հաղթանակներից հետո՝դերբիին հաջորդած ցավալի պարտություններից ի վեր: Շատերին հետաքրքրում է, թե հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղալու հնարավորություն կրկին կստանա, իսկ որոշները հավատացած են, որ Մխիթարյանը լիովին չի ապաքինվել վնասվածքից և դեռ ապացուցելու է իր բարձր որակը: Ներկայացնում ենք ամենաուշագրավ գրառումները Twitter սոցիալական ցանցից:

«Հույս ունեմ տեսնել Մխիթարյանին և Շնեյդերլենին հինգշաբթի օրը: 2-ն էլ շատ կարևոր ֆուտբոլիստներ են, որոնք կարիք ունեն իրենց ունակությունները ցուցադրելու».Gareth Wheeler

«Մխիթարյանը նորից կխաղա՞, թե՞ ոչ». Angelica TalksFooty

«Մտքեր Մատայի մասին: Կկարողանա՞ նա պահել իր տեղը հիմնական կազմում, երբ Մարսիալը և Մխիթարյանը վերադառնան». Vikash Patel

«Մխիթարյանը դեռ վերադառնալու է վնասվածքից: Մեր հարձակվողական գիծը դեռ կբարելավի, անկասկած». @Hamid-O

«Այս կազմը գրեթե իդեալական էր, պարզապես Մխիթարյանը պետք է խաղա Լինգարդի դիրքում». The Fans Favourite

«Անհամբեր սպասում եմ Մխիթարյանի վերադարձին: Նա կխաղա Լինգարդի փոխարեն և խաղը ավելի սուր կլինի». Gaurav Bhatt

«Մխիթարյանը պետք է գա և խաղա 10 համարի դիրքում, եթե Մատան չխաղա: Ռունին և Քերիկը լավ փոխարինման դուրս չեկան». Ibs Sackey-Rockson

«Պատկերացրեք ինչ հարձակում կունենանք, երբ Մխիթարյանը վերադառնա». Lisa Johnson

«Ֆելաինին և Ռունին պետք է հեռու մնան մեկնարկային կազմից, երբ Մխիթարյանը վերադառնա». Dolo

«Կարո՞ղ է Ժոզեն պահել այս թիմը: Այն ուներ ամեն ինչ: Բայց ես դեռ մտածում եմ, որ Մխիթարյանը կլինի այս թիմում, երբ լիովին ապաքինվի: Նա բարձորակ ֆուտբոլիստ է». Classic Man

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին