▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյո. «Ես Էյնշտեյնը չեմ, լավ կլինի, որ Մխիթարյանը շարունակի մարզվել: Շուտով նա կստանա իր շանսը»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր ընտրած տակտիկան և խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով վնասվածքի պատճառով 1 ամսից ավել է խաղադաշտում չի հայտնվել:

«Իրավիճակը այսպիսին է, մենք այժմ խաղում են Լինգարդի, Մատայի և Մարսիալի հետ: Ես Էյնշտեյնը չեմ ՝ չգիտեմ այնպիսի տակտիկա, որտեղ միառժամանակ կարող են խաղալ 4 վինգերներ:

Մխիթարյանը պետք է ավելի շատ աշխատի, որպեսզի հավաքի լավ մարզավիճակ ՝ բարձր մակարդակի վրա ֆուտբոլ ցուցադրելու համար: Հիմա ունենալով նրան ռեզերվում և խաղադաշտ դուրս բերել 15-20 րոպե, կարծում եմ, դա ավելի լավ է նրա համար, որպեսզի նա աշխատի և սպասի իր շանսին: Դա կլինի շատ շուտով»,- ասել է Մոուրինյոն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին