▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

The Times. Մխիթարյանը վրդովված է Մոուրինյոյի որոշումով

vivaronews.am-ը գրում է. Բրիտանական հեղինակավոր The Times պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անչափ վրդովված է «Ֆեներբախչեի» դեմ խաղի հայտացուցակից դուրս մնալու փաստով:

Նշենք, որ խաղին նախորդող մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել էր, որ ժամանակն է` Մխիթարյանը ցույց տա, թե ինչի է ունակ: Սակայն, պորտուգալացի մարզիչը ֆուտբոլիստին ընդհանրապես հնարավորություն չտվեց ցույց տալու իր ունակությունները:

Խաղից հետո Մոուրինյոն ասել էր, որ ֆուտբոլիստի համար ավելի լավ է, որ նա շարունակի աշխատել ու սպասի իր հնարավորությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին