▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը չի՞ մասնակցի «Չելսիի» դեմ խաղին

vivaronews.am-ը գրում է. Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում հոկտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու «Չելսիի» դեմ խաղին: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը՝ վկայակոչելով ֆոտոլրագրողներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մխիթարյանը դուրս է մնացել «Յունայթեդի»՝ Լոնդոն մեկնող անձնակազմից:

Նշվում է, որ խաղին չեն մասնակցի նաև Ուեյն Ռունին, Ֆոսու-Մանսահն ու Մեմֆիս Դեպայը:

Ստորև նշված ֆուտբոլիստները մեկնել են Լոնդոն.

Դե Խեա, Ռոմերո, Ջոնստոն, Դարմիան, Վալենսիա, Սմոլինգ, Բայի, Բլինդ, Ռոխո, Շոու, Էրերա, Քերիկ, Շնեյդերլին, Ֆելայինի, Պոգբա, Լինգարդ, Մատա, Յանգ, Ռեշֆորդ, Իբրահիմովիչ, Մարսիալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին