▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

The Independent. Լուի վան Գալը հրաժարվել էր ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդը» չէր ցանկացել ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, երբ թիմը մարզում էր Լուի վան Գալը, պնդում են բրիտանական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, Վան Գալը և իր մարզչական շտաբը մտահոգություն են ունեցել, որ վերջինս չի համապատասխանի Պրեմիեր լիգային:

Մտահոգության պատճառներից մեկն էլ Սինձի Կագավան էր, ով ժամանակին Բունդեսլիգայի տեղափոխվել էր ԱՊԼ, սակայն այդպես էլ չէր հարմարվել այդ լիգային:

Ենթադրություններ կան, որ Մխիթարյանի տրանսֆերը ցանկացել է ակումբի ղեկավարությունը, ոչ թե Մոուրինյոն, սակայն զեկույցի մեջ նշվում է, որ պորտուգալացի մարզիչն է պահանջել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին