▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոբել Առուստամյան. «Մինչ Լինգարդը խաղադաշտում Պոգբայի հետ է պարում, Մխիթարյանը նստած է պահեստայինների նստարանին»

vivaronews.am-ը գրում է. Матч ТВ -ի մեկնաբան Նոբել Առուստամյանը նույնպես խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մոուրինյոն այլևս այն չէ, ինչ նախկինում էր: Նա այլևս յուրահատուկը չէ, ինչպես ինքն է կարծում: Ժոզե մեկնարկային կազմում ընդգրկում է Լինգարդին, որպեսզի այն թիմին օգնի, իսկ ի՞նչ է նա անում, նա գոլ խփելուց հետո սկսում է Պոգբայի հետ պարել, ֆուտբոլ խաղալու փոխարեն: Մինչ Լինգարդը խաղադաշտում Պոգբայի հետ է պարում, Մխիթարյանը նստած է պահեստայինների նստարանին:

Հենրիխը շատ պրոֆեսիոնալ է մոտենում իր առաջադրանքին և երբ նրան շանս են տալիս, նա օգտվում է դրանից:

«Հալ Սիթիի» և «Վեսթ Հեմի» հետ խաղերի ժամանակ նա փոխարինման դուրս եկավ և միանգամից վերակենդանացրեց թիմի խաղը: Նա արժանի է հիմնական կազմում խաղալու համար»,- ասել է Առուստամյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին