▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օլդ Թրաֆորդ»-ում երկրպագուները երգում են Մխիթարյանի մասին հայտնի երգը

 

Արդեն հայտնել ենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է  «Տոտենհեմին»:

Հանդիպման 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից գեղեցիկ անցում էր կատարում և Դենի Ռոուզը կոպիտ հնարք կիրառեց նրա նատմամբ: 

Հայ ֆուտբոլիստն ընկնելիս ցավալի վնասվածք  ստացավ, ինչից հետո նրան դաշտից դուրս բերեցին պատգարակով: 

«Օլդ Թրաֆորդ»- մարզադաշտում երկրպագուները հոտընկայս դեպի հանդերձարան էին ճանապարհում Մխիթարյանին ու երգում նրա մասին հայտնի երգը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին