▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյո. «Մխիթարյանն անկրկնելի էր ոչ միայն խփած գոլի շնորհիվ»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Տոտենհեմի» նկատմամբ տոնած նվազագույն հաշվով հաղթանակից հետո անդարդարձել է հանդիպման ընթացքին և հաղթական գոլի հեղինակ Հենրիխ Մխիթարյանի գործողություններին:

«Սա կարևոր հաղթանակ էր ուժեղ մրցակցի դեմ խաղում: Մենք արժանի էինք նաև խփելու երկրորդ գոլը, թեև 1-0-ն էլ այս պահին գոհացնող արդյունք է, քանի որ մեզ միավորներ են պետք:

Կարծում եմ՝ բոլորիս մոտ այդքան էլ լավ զգացողություններ չմնացին: Մենք ևս մեկ գոլ խփելու լավ հնարավորություններ ունեինք թե առաջին, թե երկրորդ խաղակեսում: Թիմն այդպիսով հայտնվեց ռիսկի տակ, քանի որ մրցակիցը հիանալի ֆուտբոլիստներ և խելացի մարզիչ ունի, որոնք կարող էին պատժել մեզ:

Ես ուրախ եմ Հենրիխի խաղի համար: Ինձ չեն հետաքրքրում անհատական պարգևները, բայց նրա պես խաղացողի համար, ով մշտապես աշխատում և աշխատում է, դրանք շատ բան են նշանակում: Եվ բանն այստեղ միայն խփած գոլը չէ, նա օգնում է թիմին պաշտպանությունում:

Նա հաղթահարել է հոգեբանական խնդիրները, որով անցել են նաև այլ խաղացողներ, և շուտով ավելի ուժեղ է դառնալու: Երկու դրվագները, երբ նա խլեց գնդակը մրցակիցներից, շատ կարևոր էին: Մխիթարյանը պարզապես անկրկնելի էր նաև պաշտպանվելիս: Ես ավելին եմ պահանջում նաև հարձակման գծի մյուս ֆուտբոլիստներից»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Մոուրինյոն ավելի վաղ խոսել էր նաև Մխիթարյանի ստացած վնասվածքի լրջության աստիճանի մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին