▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա իշխում է Եվրոպայում. Հենրիխ Մխիթարյանը՝ տպավորիչ ցուցանիշի հեղինակ

vivaronews.am-ը գրում է. Հայկական ֆուտբոլի ներկայիս աստղ Հենրիխ Մխիթարյանը հավատարիմ մնալով իր խոստմանը, «Տոտենհեմի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բացեց գոլերի հաշիվը նաև Անգլիայի պրեմիեր լիգայում: Տպավորիչ այդ գոլին հայ ֆուտբոլասերները վաղուց էին սպասում: «Կարմիր սատանաների» կազմում պրեմիեր լիգայում դա Մխիթարյանի ընդամենը 7-րդ խաղն էր: Ընդ որում Հենրիխն ընդամենը 3-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել թիմի մեկնարկային կազմում:

Անգլիայի պրեմիեր լիգան 4-րդ առաջնությունն է, որում աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով մառախլապատ Ալբիոնի գլխավոր մրցաշարում գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստը:

Ազգային 4 առաջնություններում անցկացրած 276 հանդիպումներում Մխիթարյանը 104 գոլ է խփել: Հոբելյանական՝ 100-րդ գոլը Հենրիխն իր օգտին է գրանցել այս տարվա փետրվարի 28-ին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում՝ գրավելով «Հոֆենհայմի» դարպասը: Իսկ ապրիլի 14-ին կայացած Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլի» դարպասը Հենրիխ Մխիթարյանի խփած գոլն արտերկրի ակումբներում պաշտոնական մրցումներում հայ ֆուտբոլիստի հոբելյանական՝ 100-րդ գնդակն էր: Ընդհանուր առմամբ նա արտերկրի 4 ակումբներում պաշտոնական 302 խաղ է անցկացրել, որոնցում 104 գոլ է խփել:

henrikh-mkhitaryan-2016

Իսկ ահա օգոստոսի 14-ին «Բորնմուտի» հետ կայացած հանդիպումը, որում Մխիթարյանը նշեց նորամուտն Անգլիայի պրեմիեր լիգայում, հայ ֆուտբոլիստի հոբելյանական՝ 200-րդ խաղն էր արտերկրի առաջնություններում:

«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայում 5-րդ ակումբն է: Ակումբային մակարդակով Հենրիխը պաշտոնական մրցումներում անցկացրած 394 հանդիպումներում 140 գոլ է խփել: Իսկ եթե հաշվի առնենք նաև ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականներում ունեցած ելույթները, ապա Հենրիխի ցուցանիշներն էլ ավելի տպավորիչ կլինեն՝  168 գոլ 469 խաղում:

«Փյունիկում» Հայաստանի առաջնությունում 30 գոլի հեղինակ դարձած Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայում առաջին կտրուկ շրջադարձը տեղի ունեցավ 2009թ., երբ տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»: Այդ պահին Հենրիխը Հայաստանի առաջնությունում անցկացրած 10 հանդիպումներում խփած 11 գնդակով միանձնյա գլխավորում էր լավագույն ռմբարկուների ցանկը:

Ուկրաինայի առաջնությունում Մխիթարյանը ոչ միայն կատարելագործեց խաղային իր որակները, այլև շարունակեց արդյունավետ խաղը: Մխիթարյանի ֆուտբոլային տաղանդը հատկապես վառ դրսևորվեց «Շախտյորում» 2012/13թթ. մրցաշրջանում: Ուկրաինայի առաջնությունում Հենրիխը պարզապես հիացրեց իր արդյունավետությամբ: Անցկացրած 29 հանդիպումներում խփած 25 գնդակով նա ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 8 գոլով գերազանցելով 2-րդ արդյունքը ցույց տված Կիևի դինամոյական Բրաուն Իդեյեի ցուցանիշը:

Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Կիևի «Դինամոյի» ճանաչված ռմբարկուներ Սերգեյ Ռեբրովի (1997/98թթ.) և Մաքսիմ Շացկիխի (2002/2003թթ.) արդյունքը, որոնք 22-ական գոլի հեղինակ էին դարձել: Հարկ է նշել, որ մինչ օրս Մխիթարյանի արդյունավետության ռեկորդը ոչ մեկին չի հաջողվել նույնիսկ կրկնել:

Դորտմունդի «Բորուսիան» հայկական ֆուտբոլի աստղին խաղային ունակությունները նորովի դրսևորելու ավելի լայն հնարավորություն ընձեռեց: Հայ ֆուտբոլիստը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց հատկապես նախորդ մրցաշրջանում Թոմաս Տուխելի օրոք՝ կրկին աչքի ընկնելով կատարողական բարձր վարպետությամբ և արդյունավետ խաղով: Պաշտոնական 52 հանդիպումներում Մխիթարյանը 23 գոլի հեղինակ դարձավ, որից 11-ն իր օգտին գրանցեց բունդեսլիգայի խաղերում:

Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները 4 երկրների ազգային առաջնություններում:

Երկիր Ակումբ Գոլ Մրցաշրջան
Հայաստան  «Փյունիկ» 30 2006-2009
Ուկրաինա «Մետալուրգ» Դոնեցկ

 

«Շախտյոր»

12

 

38

2009/10-2010/11

 

2010/11-2012/13

Գերմանիա «Բորուսիա» Դորտմունդ 23 2013/14-2015/16
Անգլիա «Մանչեսթր Յունայթեդ» 1 2016/17
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին