▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

MU.«Մխիթարյանը շարք կվերադառնա «Սանդերլենդի» դեմ խաղին»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջը տեսանյութ է հրապարկել, որում անդրադարձ է կատարել թիմի կազմից վնասվածքի պատճառով բացակայող ֆուտբոլիստներին:

Պաշտպան Էրիկ Բային, որը վնասվածք էր ստացել «Քրիստալ Փելասի» դեմ խաղում, կվերադառնա հիմնական կազմ Սուրբ Ծննդյան տոներին:

Քրիս Սմոլինգը շուրջ 2 ամիս թիմի հայտացուցակից բացակայելուց հետո, կկարողանա խաղադաշտ դուրս գալ «Վեսթ Բրոմվիչի» դեմ մրցավեճում:

Լյուկ Շոուի ապաքինման ժամկետները դեռևս հայտնի չեն:

Իսկ Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ տնային խաղում, կկարողանա օգնել թիմին դեկտեմբերի 26-ին կայանալիք «Սանդերլենդի» դեմ խաղում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին