▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսպանական պարբերականի անդրադարձը Մխիթարյանի երազանքի իրականացմանը

Իսպանական «AS» պարբերականը լայնածավալ հոդվածում անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Հոդվածի խորագիրն է. «Մխիթարյանի զարմանահրաշ ճանապարհորդությունը. ողբերգական կորստից մինչև «Երազանքների թատրոն»:

«Այժմ Մխիթարյանի տունն «Օլդ Տրաֆորդն» է` «Երազանքների թատրոնը»: Ներկայումս նրա երազանքը կատարվել է, սակայն ի՞նչ նրա հայրը կմտածեր Հենրիխի զարմանահրաշ ճանապարհորդության մասին:

Ինչպես վերջերս Մխիթարյանն ասել է. «Երբ կանգնում եք «Օլդ Տրաֆորդի» խոտածածկին, դա միայն դաշտ չէ, դա բեմ է: Եթե հայրս կարողանար տեսնել ինձ այստեղ, կարծում եմ` նա կհպարտանար ինձնով»:

Աղբյուրը՝ armsport.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին