▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյոն՝ Մխիթարյանի շքեղ գոլի մասին

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սանդերլենդի» դեմ խաղից հետո խոսել է Հենրիխ Մխիթարյանի հիասքանչ գոլի մասին:

 

«Նա խփեց իր մարզական կարիերայի ամենագեղեցիկ գոլը: Այո՛, գոլեր կան, բայց պաշտպանությունում կատարած և ստեղծագործական աշխատանքը ևս ակներև են:

Ես շատ ուրախ եմ, որ նա վնասվածքից այսպես վերադարձավ՝ այսպիսի երջանիկ զգացողությամբ ու «Օլդ Թրաֆորդի» երկրպագուների այսպիսի սիրով: Այս ամենը շատ կարևոր է Մխիթարյանի համար»,- «Յունայթեդի» պաշտոնական կայքը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին