▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ 4 ֆուտբոլիստ հիմնական կազմ կվերադառնա «Հալ Սիթիի» դեմ խաղի ժամանակ

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր չմասնակցեցին Անգլիայի լիգայի գավաթի 1/32 եզրափակչի «Ռեդինգի» հետ խաղին, երեքշաբթի օրը նորից խաղադաշտում կլինեն հանդիպման առաջին րոպեներից:

Պորտուգալացին արդեն հաստատել է, որ Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակչին կմասնակցեն Անտոնիո Վալենսիան, Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը և Անդեր Հերերան: Մոուրինյոն հանգստանալու հնարավորություն էր տվել նաև Հենրիխ Մխիթարյանին, Դավիդ դե Խեային, ովքեր, ամենայն հավանականությամբ, երեքշաբթի օրը նույնպես խաղադաշտ դուրս կգան:

Ավելացնենք, որ վնասվածքների պատճառով հանդիպումը կարող են բաց թողնել Մարկոս Ռոխոն և Մայքլ Քերիքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին