▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԻՖԱ. Ռոնալդուն՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

vivaronews.am-ը գրում է. Ցյուրիխում անցկացվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը:

ՖԻՖԱ-ի վարկածով 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որն ավելի վաղ 2016 թվականի համար արժանացել էր «Ոսկե գնդակ» մրցանակին:

Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալում» ու Պորտուգալիայի հավաքականում իմ թիմակիցներին, մարզիչներին, ընտանիքիս, որ այստեղ է, որդուս ու եղբայրներիս:

2016 թվականը լավագույնն էր իմ մարզական կարիերայում, և այս մրցանակը ցույց է տալիս, որ մարդիկ կույր չեն ու դիտում են խաղերը: Չեմ կարող պարզապես մոռանալ այս անհավատալի տարին: Շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար:

Ոչինչ չունեմ ասելու, քանի որ կարծում եմ՝ մրցանակներն ամեն ինչ ասում են»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Ռոնալդուի խոսքը:

18

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին