▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Հալ Սիթիին». Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

 

Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, 1-ին խաղ

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Հալ Սիթի»

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-0 հաշվով պարտության մատնեց «Հալ Սիթիին»:

Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո բացեց Խուան Մատան:

Հաշիվը 87-րդ րոպեին կրկնապատկեց փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:

Մխիթարյանը  մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 71-րդ րոպեին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին