▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանի որդուն որակազրկել են

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցած 8 մարզիկների որակազրկման մասին: 

Դոպինգ թեստերի վերաստուգման արդյունքում արգելված խթանիչ է հայտնաբերվել նաև 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած ծանրորդ Նորայր Վարդանյանի մոտ: Հայ ծանրորդը օլիմպիական խաղերում զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը:

Նշենք, որ Նորայր Վարդանյանը օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին է:

Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակիցներից որակազրկվել են նաև թուրք ծանրորդուհի Սիբել Սիմսեկը, որը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը և Ադրբեջանը ներկայացնող ծանրորդ Ինտիգամ Զաիրովը:

Պեկինի օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում որակազրկվել են Չինաստանը ներկայացնող օլիմպիական չեմպիոններ Ցաո Լեյը, Չեն Սեսյան, Լյու Չունխունը (բոլորը ծանրամարտ), ինչպես նաև Բեռալուսը ներկայացնող աթլետներ Նադեժդա Օստապչուկը և Դարյա Պչելնիկը, որոնք համապատասխանաբար զբաղեցրել էին 3-րդ և 4-րդ հորիզոնականները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին