▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրգեն Կլոպ. «Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»

vivaronews.am-ը գրում է. «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա խաղից առաջ խոսել է մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:

«Նա կարողանում է համադրել տեխնիկան ու տեմպը, ինչը հազվագյուտ երևույթ է: Մխիթարյանը հիանալի կերպով եզրափակում է գրոհները, և դա անում է մեծ վերաբերմունքով: Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»,- Կլոպի խոսքն է փոխանցում Independent-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին