▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոբել Առուստամյանը բացատրում է, թե ինչպես Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» աստղը

vivaronews.am-ը գրում է. МАТЧ ТВ-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:

«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ փորձություն է ոչ միայն Հենրիխի համար, այլ նաև Մոուրինյոյի: Ժոզեն ժամանեց «ՄՅՈՒ» այն ժամանակ, երբ թիմում լուրջ խնդիրներ կային: Բացի այդ, նախորդ մրցաշրջանում «Չելսիի» հետ անհաջողությունից հետո, «Յունայթեդը» պորտուգալացու համար նոր մարտահավեր էր: Մոուրինյոն շատ լավ ֆուտբոլիստներ ունի, բայց սկզբում շատ դժվար էր նրանց բոլորին հասկանալը: Այդ ամենը ազդեց նաև Հենրիխի վրա:

«Իմ կարծիքով ակումբի նորեկներից միայն Զլատանը միանգամից կարողացավ ամրապնդվել նոր թիմում, իսկ ահա Պոգբան և Մխիթարյանի մասին այդ ամենը չես կարող ասել: Սակայն մենք բոլորս գիտենք, որ Մոուրինյոն ուժեղ հոգեբան է: Նա աշխատել է տարբեր ակումբներում և նրա գլխավորությամբ շատ ֆուտբոլիստներ իրենց լավագույն մրցաշրջաններն են անցակցրել: Ասենք, որ Ուեսլի Սնեյդերը Մոուրինյոյից առաջ և հետո այդպես երբեք չի խաղացել:»

Բացի այդ Հենրիխը այդ ամենին հասավ իր աշխատասիրության շնորհիվ: Ոչ փորձագետները, ոչ երկրպագուները չէին կարող բացատրել, թե ինչու Հենրիխը չի խաղում: Մոուրինյոն կարծես փորձարկում էր նրան»,- ասել է Առուստամյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին