▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաս Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա

vivaronews.am-ը գրում է. «Բեշիքտաշի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա, հաղորդում է Soccernews.nl-ը: «Վիլլեմ II»-ը ցանկանում է մինչ տրանսֆերային պատուհանի փակումը ձևակերպել ֆուտբոլիստի վարձակալությունը: Այդ թիմը Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում ընթանում է 11-րդ հորիզոնականում՝ իր ակտիվում ունենալով 22 միավոր:

Ֆուտբոլիստն ամռանն է տեղափոխվել Թուրքիա, սակայն առաջնությունում ընդամենը 6 րոպե է անցկացրել խաղադաշտում: Թիմի շարքերն է համալրել նաև Ռայան Բաբելը, ինչից հետո ավելի են փոքրացել Օզբիլիսի՝ հիմնական կազմում հայտնվելու հնարավորությունները:

Արասը համարվում է Ամստերդամի «Այաքսի» ակադեմիայի սան: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Կուբանի», Մոսկվայի «Սպարտակի» և «Ռայո Վալյեկանոյի» կազմում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին