▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արքա Հենրիխը». Բրիտանական մամուլը հիացած է Մխիթարյանի ելույթով

vivaronews.am-ը գրում է. Բրիտանական լրատվամիջոցները հիացմունքով են արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Լեսթերի» հետ մրցավեճում ելույթին (3-0): Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն Անգլիայի գործող չեմպիոնի հետ մրցավեճում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Մասնավորապես, The Sun-ը նրա ելույթի վերաբերյալ հրապարակումհ վերնագրել է «Արքա Հենրիխը»՝ գրելով. «Մխիթարյանն այսօր առանցքային ֆուտբոլիստ էր «Յունայթեդի» կազմում: Իբրահիմովիչը և Պոգբան առավել հաճախ են հիշատակվում թերթերի շապիկներին, բայց թիմի կազմում ամենատպավոիչը Մխիթարյանն է: Հենրիխը մրցաշրջանի սկզբում խնդիրներ ուներ Մոուրինյոյի թիմում, պորտուգալացին նրան չէր ընդգրկում կազմ, բայց նրանք վերջնական արդյունքում հասկացան իրար:

Խաղադաշտ վերադառնալով նոյեմբերին՝ Մխիթարյանը փայլուն մարզավիճակ է հավաքել և գրեթե միայնակ հաղթանակ ապահովեց նաև «Լեսթերի» դեմ խաղում: Գոլի դրվագում նա բավական երկար ժամանակ ուներ, որպեսզի գնահատեր Շմեյխելի դիրքը, բայց այդտեղ ոչ մի կասկած չկար, որ Հենրիխը գրավելու է դարպասը: Մատային կատարած գոլային փոխանցումը ցույց տվեց, որ նա ոչ միայն դրվագներ եզրափակող, այլև ստեղծագործող ֆուտբոլիստ է»:

Manchester Evening News-ը նույնպես Մխիթարյանին ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ տալով բոլորից բարձր՝ 9 գնահատականը (10 բալանոց համակարգով): Նույնն արել է նաև Mirror-ը:

Ինչ վերաբերում է Sky Sports-ին, ապա այդ պարբերարականը Մխիթարյանին և Մատային տվել է նույն՝ 8 գնահատականը, բայց հենց հայ կիսապաշտպանին է շնորհել խաղի՝ իր վարկածով լավագույն ֆուտբոլիստի կոչումը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին