▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է զգում Մխիթարյանը, երբ իր անունը վանկարկում է մարզադաշտի մի ամբողջ սեկտոր

vivaronews.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչ զգացողություն է ունենում, երբ իր անունը վանկարկում է մարզադաշտի մի ամբողջ սեկտոր:

«Ինձ համար դա շատ հաճելի է: Դա ստիպում է նույնիսկ ավելի լավ խաղալ և շատ ավելին անել հանուն թիմի»:

Պատասխանելով այն հարցին, թե որքան դժվար է լինել 6-րդ հորիզոնականում ու առջևում ունենալ մի խումբ թիմեր, Մխիթարյանն ասել է. «Բոլորը գիտեն, որ մենք 6-րդ հորիզոնականում ենք, սակայն մենք պայքարում ենք, հաղթում: Մարդիկ մտածում են, որ ետևում պայքարող թիմ կա: Նրանք լարվում են: Մենք ընթանում ենք նրանց ետևից և ի վերջո կհասնենք»:

Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է այն հարցին, թե իր համար որն է ավելի կարևոր՝ գո՞լ խփել, թե՞ կատարել գոլային փոխանցում:

«Ինձ համար կարևոր է թե՛ գոլ խփել, թե՛ գոլային փոխանցում կատարել, բայց ամենից հաճելին խաղը հաղթելն է: Մեզ այժմ հաղթանակներ են պետք, քանի որ ցանկանում ենք մոտենալ առաջատար քառյակին»,- ասել է Մխիթարյանը:

Հարցին, թե հայ ֆուտբոլիստն զգո՞ւմ է արդյոք, որ խաղադաշտում լինելով Պոգբա և Իբրահիմովիչ՝ ինքն է դարձել «Յունայթեդի» առաջատարը, Մխիթարյանը պատասխանել է. «Ես իմ աշխատանքն եմ կատարում, փորձում եմ այնպես անել, որ այն, ինչ պահանջվում է ինձնից, ստացվի: Կարևոր չէ այն, թե ով է իր ետևից տանում թիմը, այլ կարևորն այն է, որ մենք արդյունք ունենք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին