▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատա. «Հաճելի է խաղալ այնպիսի ֆուտբոլիստի կողքին, ինչպիսին Մխիթարյանն է»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան United Review-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջատար և «Մանչեսթեր Յունայթեդում» իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին:

«Մխիթարյանը հիասքանչ ֆուտբոլիստ է: Նա ունի գերազանց որակներ: Նա ֆանտաստիկ կերպով հասկանում է խաղը, շատ արագ որոշում կայացնում ու ոչ պակաս արագ էլ ոտքով աշխատում է գնդակի հետ: Նա գոլեր է խփում, գերազանց փոխանցումներ կատարում. շատ հաճելի է խաղալ նման ֆուտբոլիստի կողքին:

Մենք շատ լավ ենք հասկանում միմյանց: Նա ամեն ինչ ակնհայտ հեշտությամբ է կատարում: Հուսով եմ՝ նրա հետ մենք դեռ շատ գոլեր կխփենք»,- ասել է իսպանացի կիսապաշտպանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին