▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյոն դժգոհ է Եվրոպա լիգայի վիճակահանությունից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Եվրոպա լիգայի վիճակահանությանը, որի արդյունքում «Կարմիր սատանաներին» բաժին է հասել «Ռոստովը»:

«Մեզ համար վատ վիճակահանություն է բոլոր տեսանկյուններից: Դժվար է լինելու այդքան հեռու թռչել: Այդ ամենը պետք է անենք մեզ համար դժվար ժամանակահատվածում:

«Ռոստովը» շատ լավ էր հանդես գալիս Չեմպիոնների լիգայում: Այդ թիմը հաղթել է «Այաքսին» և «Անդերլեխտին» և նշանակալի արդյունքների է հասել «Բավարիայի» ու «Ատլետիկոյի» դեմ խաղերում: Մեր մրցակիցը 3-րդ տեղն է գրավել խմբում՝ առանց եվրոգավաթների թողնելով ՊՍՎ-ին: Շատ լավ եմ ճանաչում «Ռոստովի» մարզչին: Այդ թիմը շատ է ուշադրություն դարձնում պաշտպանությանը և ֆիզիկապես լավ պատրաստված է: Շատ վատ վիճակահանություն է մեզ համար»,-շեշտել է պորտուգալացին:

 

vivaronews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին