▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

M.E.N. «Մխիթարյանը կարող է վերադառնալ «Բորնմութի» դեմ խաղում»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Բորնմութի» դեմ խաղում, տեղեկացնում է Manchester Evening News-ը:

Հայ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Սենտ-Էտյենի» դեմ պատասխան խաղում (1-0), ինչի պատճառով բաց էր թողել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ՝ «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը (3-2):

Վնասվածքից հետո «Կարմիր սատանաների» հիմնական կազմ է վերադարձել Ֆիլ Ջոնսը:

«Ես տքնաջան մարզվում էի վերջին շաբաթների ընթացքում ու հիմա անհամբեր սպասում եմ վերադարձիս»,-MUTV-ն է մեջբերում Ջոնսի խոսքերը:

vivaronews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին