▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը կխաղա՞ «9»-ը համարի դիրքում

Այսօր ուշ երեկոյան կկայանա Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:

Խաղից առաջ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լուրջ կադրային խնդիրներ ունի: Ավելի վաղ նշել էինք, որ թիմի ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել է 3 խաղով և չի կարողանա օգնել իր թիմին «Չելսիի» հետ խաղում:

Նաև հաստատվել է, որ «Յունայթեդին» առաջիկա խաղում չեն կարողանա օգնել հարձակվող Ուեյն Ռունին, Անտոնի Մարսիալը և Մարկուս Ռեշֆորդը:

Ստացվում է այնպես, որ պորտուգալացի մասնագետը «Չելսիի» դեմ խաղից առաջ մնացել է առանց հարձակվողների և հնարավոր է, որ այսօր «9»-ը համարի դիրքում խաղա Հենրիխ Մխիթարյանը, ով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» դեմ խաղի ժամանակ անգլիացիների կազմում դարձավ միակ գոլի հեղինակը: 

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին