▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները չեն մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը

Հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները կանցնեն առանց  Հայաստանի հավաքականների մասնակցության, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:  

- Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցում են 10-ական թիմեր. մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք թիմ, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության չեմպիոնը և մեկ թիմ էլ՝ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությամբ: Ավաղ, մեր հավաքականներն այս չափորոշիչների մեջ չեն տեղավորվել - նշել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին