▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական». Էդգար Մանուչարյան

Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ Էդգար Մանուչարյանը, Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելլին, առանձնահատուկ կապ ունեն Ղազախստանի հետ: Այսօրվանից սկսած՝ ՀՖՖ պաշտոնական կայքը կներկայացնի հարցազրույցներ այդ ֆուտբոլիստների հետ: Սկսում ենք Էդգար Մանուչարյանից:

 

-Էդգար, Ղազախստանը պետք է որ առանձնահատուկ մրցակից լինի քեզ համար, քանի որ 13 տարի առաջ հենց նրանց դեմ խաղում ես նշել նորամուտդ Հայաստանի ազգային հավաքականում: Ի՞նչ հիշողություններ ունես այդ խաղից:

-Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, և շատ բաներ արդեն ջնջվել են հիշողությունիցս, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաև մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով:

 - Ի՞նչ զգացողություններ ունես կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ:

 -Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական: Կարոտել եմ խաղընկերներիս և այն մթնոլորտը, որ տիրում է հավաքականի խաղերի ժամանակ:

 -Ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա խաղից:

 -Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ որ Ղազախստանի հավաքականի բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնուփյան եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին