▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը, որին դեռ ոչ ոք չէր հասել

Հայաստանի հավաքականի ավագ և լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը ղազախների հետ մրցավեճում խփեց իր հոբելյանական՝ 20-րդ գնդակը մեր ընտրանու կազմում: Հենրիխը դարձավ հավաքականում 20 գոլի սահմանագիծը հատած առաջին ֆուտբոլիստը:

Դժվար է գուշակել, թե հայկական ֆուտբոլում մոտ ապագայում արդյոք կհայտնվի՞ ռմբարկուի հատկանիշներով օժտված տաղանդավոր մեկ այլ ֆուտբոլիստ, ում կհաջողվի  հավաքականում կրկնելու Մխիթարյանի ներկայիս արդյունքը: Իսկ ահա հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստների մասին կարելի է հաստատ ասել, որ որևէ մեկին դա չի հաջողվի, քանի որ նրանցից ամենաարդյունավետը՝ Գևորգ Ղազարյանը 10 գնդակով հետ է մնում Մխիթարյանից:

Հիշեցնենք, որ ազգային հավաքականում Հենրիխ Մխիթարյանը գոլերի հաշիվը բացել էր 8 տարի առաջ՝ 2009թ. մարտի 28-ին Երևանում Էստոնիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում՝ բացելով հանդիպման հաշիվը: Այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի (2:2), ընդ որում խաղավարտից 3 րոպե առաջ Գևորգ Ղազարյանը հավաքականին փրկեց պարտությունից:

vivaronews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին