▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյան. «Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում, ես դա հասկացա, երբ տեղափոխվեցի «Բորուսիա»

 

Հայաստանի հավաքականի ավագ և «ՄՅՈՒ»-ի կիսապաշտպան Հենրիխ  Մխիթարյանն այս ամիս  հայտնվել է «Inside United» ամսագրի շապիկին: Իր հարցազրույցում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը պատմել է, թե ինչպես է հայտնվել «կարմիր սատանաների» կազմում:

28-ամյա ֆուտբոլիստը պատմել է ,որ 13 տարեկանում  մարզումներ է անցկացրել Բրազիլիայի «Սան Պաուլո» ֆուտբոլային ակումբում իր ֆուտբոլային կարիերան զարգացնելու և խաղային փորձ ձեռք բերելու համար:

Մխիթարյանի խոսքով շատերը չեն հավատացել, որ ինքը մի օր ֆուտբոլիստ կդառնա:

«Շատերը պարզապես ծիծաղում էին և ասում, որ ես երբեք այսպիսի բարձունքի չեմ հասնի: Բայց ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում, ես դա հասկացա, երբ տեղափոխվեցի «Բորուսիա»:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղալու մասին Մխիթարյանն ասել է. «Ես երազում էի աշխարհի լավագույն թիմերից մեկի կազմում հանդես գալ, հիմա ես այստեղ եմ»:

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին