▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արոնյանը հաղթեց Յիֆանին․ նա հավակնում է Grenke Chess Classic-ի հաղթողի կոչմանը

Լեւոն Արոնյանը չորորդ անընդմեջ հաղթանակը տարավ Գերմանիայում շարունակվող Grenke Chess Classic շախմատային մրցաշարում:  6-րդ տուրում հայկական շախմատի առաջատարի մրցակիցն էր  չինուհի գրոսմայստեր Հոու Յիֆան, որին  Արոնյանը հաղթեց 42-րդ քայլում։ 

Լեւոն Արոնյանը 5 միավորով միանձնյա առաջատարն է:

Մեյեր-Լագրավ և Կարլսեն-Նայդիչ զույգերը խաղացել են ոչ ոքի։ Շարունակվում է Կարուանա-Բլուբաում պայքարը։ Կարլսենը 3․5 միավորով 2-րդն է։ Անգամ Կարուանայի հաղթանակի դեպքում Արոնյանը կշարունակի գլխավորել աղյուսակը։

Վաղը տեղի կունենան վերջին տուրի խաղերը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին