▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանուչարյանը որակազրկվեց 6 խաղով

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել որակազրկել 3 ֆուտբոլիստի Ռուսաստանի գավաթի եզրափակչի «Լոկոմոտիվի» (0-2) դեմ խաղում ծեծկռտուք կազմակերպելու համար:

«Հանդիպման ընթացքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի համար որոշում է կայացվել գավաթային խաղերից 6 խաղով որակազրկել Արիին, Ֆիդլերին և Մանուչարյանին»,-«Чемпионат»-ն է մեջբերում կարգապահական կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցի խոսքերը:

Հիշեցնենք՝ գավաթային հանդիպման վերջում քաշքշուկ էր սկսվել երկու թիմերի ֆուտբոլիստների մասնակցությամբ, ինչի արդյունքում գլխավոր մրցավարը խաղադաշտից հեռացրել է նաև Հայաստանի հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանին, ով ոտքով փորձում էր հարվածել մրցակցին:

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին