▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Յուրչենկոն, Մխիթարյանն ու ևս 14 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստի հրավիրել է ազգային հավաքական: Նրանք թիմի կազմում կնախապատրաստվեն առաջիկա 2 խաղերին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը փոխանցում է այդ ֆուտբոլիստների անունները:

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)                      

Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)   

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      

Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)                      

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)     

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)     

Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)     

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)   

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)   

Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան) 

Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան)

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:  

Հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանն ընկերական հանդիպում կանցկացնի Սենթ Քիթս եւ Նեւիս ընտրանու հետ: Հունիսի 10-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին